Օգոստոսի 13-ին, ժամը 00.20-ին, Հալաբյան փողոցի թիվ 31 շենքի դիմաց իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» եւ «Շկոդա» մակնիշի ատոմեքենաներ: «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 13-ին, ժամը 00.30-ին, Նորագավիթի 1-ին փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» եւ «Միցուբիշի ԻՈ» մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբիշի ԻՈ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 13-ին, ժամը 04.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԵրԱԶ» մակնիշի երկու ավտոմեքենայի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 45-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-31029-051»-ին:
Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-31029-051»-ի վարորդը, 4 ուղեւորները եւ «Մերսեդես Ե-320»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցի թիվ 22 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























