Օգոստոսի 15-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի «Ողջ գետում» նկատվում է դի:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել Կապանի բնակիչ Արշավիր Նավասարդյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




























