NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ` օգոստոսի 21-ին, ժամը 17.55-ի սսհմաններում 60-ամյա կապանցի Վ. Ա.-ի` Ողջի գետն ընկնելու դեպքի վերաբերյալ:

Կապանի մեր աղբյուրների փոխանցմամբ` կինը ապրում է միայնակ, ամուսինը շատ շուտ մահացել է, ունի մեկ դուտսր, ով ամուսնացած է եւ գտնվում է արտերկրում: Նախկինում Վ. Ա-ն աշխատում էր որպես դայակ, այնուհետեւ սկսեց զբաղվել առեւտրով: Կապանում տարածված տեղեկությունների համաձայն` կինը հոգեկան շեղումներ ունի, ինչով էլ պայմանավորված է նրա` Ողջի գետը ընկնելը: Ավելին, ասում են, թե կնոջ հոգեկան վիճակը ավելի սրվեց վերջերս Իրանում գրանցված երկրաշարժից հետո, որի ցնցումները բավական ուժեղ զգացվել են նաեւ Հայաստանի հարավային շրջաններում:

Կապանի մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ 60-ամյա կնոջը հիվանդանոցից տեղափոխել են հոգեբուժարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 21-ին, ժամը 17.55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքացի է ընկել Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնել էին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 17.56-ին փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացուն, ով հոպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն: Պարզվել է, որ տուժածը 60-ամյա Վ. Ա-ն է։ Տուժածը ստացել է միջին ծանրության վնասվածքներ։