Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ ունեցող Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 41-ամյա Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 35-ամյա Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 55-ամյա Սամվել Մուսինյանը:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Առավոտ»-ին հայտնել են, որ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավարի 3 թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնառաջադրմամբ:




























