Օգոստոսի 23-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորամարգ գյուղում խոտի դեզ է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, այրվել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող 200 հականոց խոտի դեզը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.20-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Արարատի մարզային հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:



























