Հայաստանի սփյուռքի նախարարությունն իրականացնում է սիրիահայ երեխաների հաշվառում:
Նախարարությունը սիրիահայերին դիմել է կոչով, որում ասվում է. «Սիրելի սիրիահայեր, եթե որոշել եք ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատել Հայաստանում, և ձեր երեխաները պետք է հաճախեն դպրոց, խնդրում ենք գնալ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն`հասցեն` Արգիշտի 1:
Խնդրում ենք գրանցվել, անկախ այն հանգամանքից` արդեն ընդունել եք ձեր երեխաներին որևէ դպրոց, թե` ոչ»:




























