Հայաստանում օգոստոսի 25-28-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Իսկ օգոստոսի 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին արեւելյան շրջաններում կլինի 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-27-ը աստիճանաբար կբարձրանա 3-5, օգոստոսի 29-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Երեւանում՝ օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վրկ:




























