Հայաստանի  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Մ-4-Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 83+120-կմ 96+250 ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հետեւանքով, այդ հատվածում 2012 թվականի օգոստոսի 25-ից 15 օրով սահմանափակվում է կիսակցորդիչներով ծանր բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը:

Նշված ավտոմեքենաներին առաջարկվում է երթեւեկել այլընտրանքային՝ Մ-3-Մարգարա-Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհով: