Օգոստոսի 24-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի 13ա շենքում ռումբ է տեղադրված: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ:
Ի դեպ, ականատեսներից մեկը NEWS.am-ին փոխանցեց, որ ահազանգը ստացվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության շենքի վերաբերյալ: Շենքը ներկայումս շրջապատված է ոստիկանների կողմից:




























