Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեկնարկում է իր նոր համերգաշրջանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Համերգը նվիրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Հայաստանի պետական երիտասարդական եվագախմբից հայտնում են, որ օգոստոսի 27-ին` ժամը 21:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա բացօթյա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, եւ Արցախի պետական երգչախմբի մասնակցությամբ:

Համերգին ելույթ կունենան մենակատարներ` Մերի Մովսիսյանը (սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյանը (սոպրանո) եւ ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը (բարիտոն):