Հրդեհ է բռնկվել Երեվանի «էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող շոգեբաղնիքում: Այդ մասին ահազանգն ստացվել է սեպտեմբերի 2-ին, ժամը 05.53-ին-ին: Ինչպես հաղորդում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.27-ին, մարվել՝ 06.41-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 80 քմ:




























