Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























