Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետի աշխատակիցներ` 23-ամյա Ա. Խորեցյանը, 22-ամյա Ա. Գրիգորյանը եւ 19-ամյա Գ. Մկրտչյանը թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են «Սամարիթեր» բժշկական կենտրոն: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը այս մասին տեղեկություն է ստացել: սեպտեմբերի 3-ին, ժամը 16.36-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից,  բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: