Այսօր` սեպտեմբերի 4-ին Հնդկաստանի հայ համայնքն իր ընդվզումն ու բողոքի ձայնը բարձրացրեց Կալկաթայում Հունգարիայի հյուպատոսության առջեւ` Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին անօրինական արտահանձման եւ Ադրբեջանի նախագահի կողմից  նրան ազատություն շնորհելու համար: Համայնքի կողմից բողոքի նամակ հանձնվեց Կալկաթա-յում Հունգարիայի հյուպատոսությանը:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր նամակում ի մասնավորի գրել է. «Մարդկային կյանքն աստվածապարգեւ է: Կանխամտածված սպանությունը հան-ցանք է մարդկության եւ Աստծո դեմ: Հանուն հնդկահայության մենք պահանջում ենք, որ Հունգարիայի կառավարությունը ներողություն խնդրի հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված դաժան մարդասպանի ազատության մեջ հայտնվելու համար: Այս անընդունելի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները, արդարությունը, մարդակային արժանապատվությունը եւ մերժում է աստվածային օրեն-քը երկրի վրա»:

Նամակը հյուպատոսին հանձնելիս Հայր Խորենն իր խորը վրդովմունքը հայտնեց եւ ասաց, որ եթե վերջինս այս անարդար արտահանձման դեմ ընդվզի եւ, ի նշան բողոքի,  հրաժարական տա, ապա կդառնա իր հերոսը: