30-ամյա երիտասարդը` Դ. Աթոյանը, սեպտեմբերի 5-ին հափշտակել է 77-ամյա թոշակառուի` Ռ. Սահակյանի ոսկե շղթան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Ռ. Սահակյանը ապրում է Լենինգրադյան փողոցում, իսկ Դ. Աթոյանը` Արզումանյան փողոցում` վարձով բնակարանում: Ոստիկանները երիտասարդին բերման են ենթարկել Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի մոտից, որը հենց այդտեղ էլ հափշտակել էր թոշակառուի պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները` հավելելով, որ կատարվում է նախաքննություն:




























