52-ամյա Ա. Մարգարյանի ծանոթներից մեկը` Դավիթը, չարաշահելով նրա վստահությունը, խաբեությամբ նրա անձնագրով Տիտոգրադյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Բիլայն» սպասարկման կենտրոնից վերցրել է «Sami-9100» բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի` պատճառելով 354.060 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին, սակայն կինը պատկան մարմիններին դիմել է սեպտեմբերի 5-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ` Դավիթի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




























