Գառնի գյուղի 25-ամյա բնակչուհի Հ. Ավագյանի տնից օրերս գողություն են արել:

NEWS.am-ի տեղեկություններով, մեկնած ոստիկաններին Հ.Ավագյանը պատմել է, որ  օգոստոսի 22-ից մինչեւ օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռնից մուտք գործելու միջոցով Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ Հ. Զեյթունցյանը տնից գողացել է ոսկյա մատանի եւ 60.000 դրամ`պատճառելով 120.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունները` հավելելով, որ ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Զեյթունցյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: