Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 37-ամյա Աշոտ Թ.-ն, որը հունիսի 6-ից ՌԴ Մոսկվայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, իր տան մոտից բերման է ենթարկվել 34-ամյա Արման Հ.-ն, որը օգոստոսի 8-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Հարավային ադմինիստրատիվ շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողութան մեղադրանքով:




























