Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 29/2 շենքի 605 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եվ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են 1951 թ. ծնված Գարիկ Օգանեսյանի դին: