Այսօր՝ սեպտեմբերի 7–ին իտալացի տասնյակ գործարարներ եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին գործարար այցով եղել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում՝ համատեղ ծրագրեր իրականացնելու մտադրությամբ։

Պալատի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարտին Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու եւ ներդրումներ կատարելու գործարար մթնոլորտը եւ պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցելու իտալացի գործարարներին։

«Ֆինեստ» ընկերության նախագահ Ռենատո Պույատտին նշել է, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է իտալական ընկերությունների միջազգայնացման ֆինանսավորմամբ արտոնյալ պայմաններով եւ մտադրություն ունի Հայաստանում բացելու ներկայացուցչություն։ Հայ եւ իտալացի գործարարները ստեղծել են նոր կապեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր հանդիպումների համար։