Ստամբուլում՝ Պոլսահայ բանաստեղծ, թատերագիր եւ թարգմանիչ Զարեհ Խրախունիին է հանձնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թ. փետրվարի 3-ի հրամանագրով պարգեւատրած Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը։
Նշենք, որ բանաստեղծը երկարատեւ եւ ծանր հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել շքանշանի հանձման արարողությանը Հայաստանում, սակայն Ստամբուլում մեկնարկած շախմատի օլիմպիադան շքանշանի հանձնման հարմար առիթ է դարձել:
Հանդիսավոր արարողությունը բացվել է Պոլսո Պատրիարքի փոխանորդ սրբազան Արամ Աթեշյանի օրհնությամբ եւ բացման խոսքով, ով իր շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Պոլսահայ համայնքին ցուցաբերած ուշադրության համար։
Պատվիրակության կազմում է եղել նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով բանաստեղծին հանձնել է Հայաստանի գրողների միության իսկական անդամի վկայագիր:
































