Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2006 թ. հունվարի 24-ին երթուղային տաքսու մեջ գողացել են ուղեւորներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 6 հազար ԱՄՆ դոլար:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 7-ին, ժամը 15.00-ին, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկել 50-ամյա Գյուլնարա Հովհաննիսյանը:

Պարզվել է, որ գողությունը կատարել է Գ. Հովհաննիսյանը:

Կատարվում է նախաքննություն: