Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հ. Ներսիսյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Արմեն Կարապետյանին, որը սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ագարակ գյուղից բերման են ենթարկել 28-ամյա Հարություն Վանյանին, որը սեպտեմբերի 3-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Երկուսի խափանման միջոցն էլ ընտրվել էր կալանքը: