Լիբանանյան մամուլը շարունակում է լայնորեն լուսաբանել սեպտեմբերի 6-ին

Բեյրութում հայկական կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական  մասնաճյուղերի հարյուրավոր ներկայացուցիչների կողմից Լիբանանում Հունգարիայի դեսպանության շենքի առջեւ կազմակերպված բողոքի ցույցը՝ ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարա- ադրբեջանական գործարքի արդյունքում ազատ արձակելու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու կապակցությամբ:

Մանսավորապես «Դիար» օրաթերթը նշում է, որ երեք հայ կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական թեւերը հինգշաբթի` սեպտեմբերի 6-ի առավոտյան, հավաքվել էին Սանայե թաղամասում գտնվող Հունգարիայի դեսպանատան առջեւ՝ բողոքելու ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանից Հունգարիա արտահանձնելու որոշման դեմ:

Օրաթերթն անդրադարձել է 2004թ. Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում ազերի սպա Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մանրամասներին: Նշվել է, որ ցմահ բանտարկության փոխարեն Սաֆարովին Ադրբեջանում նախագահական ներում են շնորհել: Ընդգծվել է, որ որ լիբանանահայ երիտասարդներն ու ուսանողները բարձրացրել են հունգարա-ադրբեջանական գործարքը եւ Հունգարիայի կառավարությանը դատապարտող պաստառներ ու ցուցատախտակներ՝ «դուք խրախուսում եք Ադրբեջանին իր քաղաքացիների շրջանում սերմանելու ատելություն հայերի հանդեպ», «դուք դառնում եք գործընկեր կատարված հանցագործության հարցում» կարգախոսներով: «Դիար»-ը եզրափակում է, որ քաղաքական կուսակցությունների եւ

երիրտասարդական միությունների ղեկավարները Լիբանանում Հունգարիայի դեսպանին հանձնել են բողոքի նամակներ:

«Նահար» օրաթերթը իր երեկոյան համարում նշել է, որ հայ քաղաքական կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական թեւերը Հունգարիայի դեսպանատան առջեւ խաղաղ ցույց էին կազմակերպել՝ ի բողոք Հունգարիայի կողմից Սաֆարովին արտահանձնելուն եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելուն: Նշվում է նաեւ, որ երիտասարդները ցույցի ժամանակ հանդես են եկել ելույթով, ապա բողոքի նամակ հանձնել Հունգարրայի դեսպանության հյուպատոսին: Օրաթերթն անդրադառնում է Սաֆարովի գործած հանցավոր արարքին:

«Սաֆիր» օրաթերթը իր լրատվությունը  խորագրել է հետեւյալ կերպ. «Գլխին հասած կացնի հարվւածը»: Օրաթերթը անդրադառնում է հայ երիտասարդության եւ ուսանողության կատարած

խաղաղ ցույցին եւ ներկայացնում է մանրամասներ ազերի մսպա Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու մանրամասներին: Հոդվածում նշվում է, որ ցույցը ուղղված էր Հունգարիայի կողմից ոճրագործին Ադրբեջան արտահանձնելու որոշման դեմ:

«Սաֆիր»-ը նշում է, որ հայ երիտասարդներն ու ուսանողները խստորեն դատապարտել են Հունգարիայի այդ որոշումը, ինչպես նաեւ Ադրբեջանին՝ Սաֆարովին ոչ միայն ներում շնորհելու, այլեւ զինվորական աստիճանը բարձրացնելու եւ ազգային հերոս հռչակելու արարքը: Օրաթերթը նշել է նաեւ, որ քաղաքական կուսակցությունների եւ երիրտասարդական միությունների

ղեկավարները Լիբանանում Հունգարիայի դեսպանին հանձնել են բողոքի նամակներ, որտեղ ընդգծված է, որ Հունգարիայի այդ որոշումը Կովկասում կարող է կտրուկ բարձրացնել լարվածությունը:

«Մուսթաքբալ» օրաթերթը եւս հրապարակել է նույնաբովանդակ լրատվություն, ուր շեշտել է, որ

Հունգարիայի դեսպանատան առջեւ հայ քաղաքական երեք կուսակցությունների երիտասարդները եւ ուսանողները բողոքի խաղաղ ցույց են անցկացրել եւ դատապարտել են Հունգարիայի իշխանությունների որոշումը, որը խրախուսում է հայության նկատմամբ ադրբեջանցիների ատելությունը եւ դիտարկվում է որպես միջազգային օրենքների կոպիտ խախտում:

« THE DAILY STAR» օրաթերթը եւս անդրադարձել է հայ երիտասարդության եւ ուսանողության ցույցին, Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու արարքին:

Օրաթերթը նշում է, որ Հունգարիան Սաֆարովին արտահանձվել է Ադրբեջան, ուր Ադրբեջանի

իշխանությունները նրան ներում են շնորհել, բարձրացրել նրա զինվորական աստիճանը, բնակարան եւ նյութական պարգեւատրում տրամադրել:

Լրատվության մեջ նշված է նաեւ հայ ուսանողների եւ երիտասարդների հնչեցված կարգախոսները, ինչպես նաեւ նրանց եւ հայ քաղաքական կուսակցութիւնների ղեկավարների կողմից հունգարական կողմին բողոքի նամակների հանձնման փաստը: « THE DAILY STAR»-ը համառոտ անդրադարձ է կատարում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրին: