Սեպտեմբերի 7-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Տյան Չանչունի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ` ի նշանավորումն Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի:
ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:





























