Վանաձորի քաղաքապետի ընտրության քվերակությանը մինչ ժամը 17:00-ն մասնակցել է ընտրողների ցուցակային թվի 37,13 տոկոսը, որը քաղաքապետի նախորդ ընտրությունների նույն ժամի համեմատ շուրջ 700 ընտրողով պակաս է: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն ասաց, որ ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է շուրջ 35736 քաղաքացի. «Նախորդի ժամանակ այս թիվը 36461 էր, իսկ ընտրողների պասիվությունը հավանաբար կապված է անձրևի հետ»: Պապանյանի փոխանցմամբ` Վանաձորում ընտրողների ցուցակային թիվը 96244 է: Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի վստահեցմամբ` իրենք դեռևս ահազանգեր չեն ստացել ընտրախախտումների վերաբերյալ:
NEWS.am-ի Լոռիի թղթակիցն այցելել է մի շարք ընտրատեղամասեր, որտեղ թե թեկնածուների վստահված անձինք, և թե ընտրատեղամասի ղեկավարները վստահեցրել են, որ ամեն ինչ լավ է, և որևէ ընտրախախտում չկա: Միևնույն ժամանակ մեր թղթակցի փոխանցմամբ մի քանի ընտրատեղամասերում նկատվել են մարդատար միկրոավտոբուսներ, որոնց մեջ սակայն այդ պահին մարդ չի եղել: Թիվ 30/01 ընտարտեղամասի աշխատակիցն էլ սկսել է դժգոհել, երբ մեր թղթակիցը լուսանկարել է ընտարտեղամասը, սակայն ընտրաեղամասի մյուս աշխատակիցները սաստել են նրան:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի





























