Հայաստանում այսօր անց  կացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղ գտած խախտումների մասին լրատվամիջոցների ահազանգերին ոստիկանությունը արձագանքել է: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից, սեպտեմբերի 9-ին, ժամը 12.30-ին, «Ցայգ» հեռուստաընկերության տեսանյութով ցուցադրվել է, որ իրենց մոտ ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում ընտրակաշառք են բաժանում: Այս դեպքի հետ կապված  հանգամանքները պարզվում են, քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Հանգամանքները պարզվում են եւ  քննչական բաժանմունքում նյութեր են :նախապատրաստվում նաեւ  սեպտեմբերի 8-ին, ժամը 21.45-ին, «Գալլա» հեռուստաընկերությունից ոստիկանության Գյումրիի բաժնում ստացված ահազանգի հետ կապված, ըստ որի`  Գյումրի քաղաքի «Ուրարտու» ռեստորանի մոտ ընտրակաշառք են բաժանում: