Վստահված անձ Ֆլորա Թամազյանը Աքորի գյուղում ապտակել է օպերատորին: Այս մասին սեպտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանության Թումանյանի բաժնում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աքորի գյուղի ակումբի շենքում տեղակայված թիվ 31/01 ընտրատարածքում, գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Կամո Սիմոնյանի վստահված անձ Ֆլորա Թամազյանը ժամը 15.00-ի սահմաններում խոչընդոտել է իր լրագրողական լիազորությունները կատարող «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Ռուդիկ Խաչատրյանին, հրել եւ ապտակել է նրան` արգելելով նկարահանումներ կատարել: Ռ. Խաչատրյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ֆ. Թամազյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Ոստիկանության փոխանցմամբ` քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը: