Արարատի մարզում տեղական ինքնակառավարման ընտրությունները սեպտեմբերի 9-ին «նորմալ» են եղել: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նրա խոսքով` ոչ մի միջադեպ չի գրանցվել, ընտրական օրենսգրքի խախտում չի գրանցվել, դրանում համոզվելու համար նա խորհուրդ տվեց հարցնել տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին: Հարցին, թե արդյո՞ք բողոքներ չկան, մարզպետն ասաց. «Չեմ կարծում, եթե լինի` մեկ օրվա ընթացքում կքննարկենք»:
Որպես ընտրությունների «նորմալ» լինելու ապացույց, Է. Բարսեղյանը նշեց, որ հաղթողների թվում են եղել ոչ միայն իշխող հանրապետական կուսակցության անդամներ, այլեւ` ՀՅԴ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: «Ամեն ինչ գյուղացիներն են որոշում, դա մեծ քաղաք չի, որ ինչ-որ…ոչ մի նախադրյալ չկա, որ հետընտրական կրքեր բորբոքվեն»,- ասաց Է. Բարսեղյանը:





























