Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ ժայռաբեկորների վրա, մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 10-ին, ժամը 17.32-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 18.04-ին փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 80-ամյա Գառնիկ Մկրտչյանին եւ ցուցաբերել համապատասխան օգնություն: