Գյումրիի բնակիչ 76-ամյա Մարտին Թորոսյանը այսօր` սեպտեմբերի 10-ին, ժ. 09.00-ի սահմաններում իր տան լոգարանում ինքնասպանություն գործելու նպատակով, խոհանոցային դանակով կտրել է որովայնը եւ պարանոցը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նա տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստացել:
Ոստիկանությունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունները: Նրանց փոխանցմամբ` դանակն առգրավված է, հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:





























