Հայաստանի քաղաքաշինության նախարարությունում սեպտեմբերի 11-ին անցկացվեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:

Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվեց Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում և Լոռու  մարզի Սպիտակ քաղաքում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած, սահմանված կարգով բնակարան ստանալու համար հաշվառված ընտանիքների փաստաթղթային փաթեթները:  Քննարկումների արդյունքում  շահառու  ճանաչվեց 58  ընտանիք:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև երկու մարզերում բարձր պատրաստվածության աստիճանի կիսակառույցների հետ կապված խնդիրները: