ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսական ակտիվության վերաբերյալ հրապարակվող վիճակագրական թվերը հուսադրող են, բայց կասկածներ կան, թե որքանո՞վ դրանք համապատասխանում են իրականությանը: Նման հայատարարություն արեց այսօր՝ սեպտեմբերի 12-ին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հարց ուղղելով կառավարությանը; «Աղքատության թիվը չի նվազում, բ յուջեն չի աճում, ինչո՞վ բացատրել նման մակրոտնտեսական անհավասարակշռությունը»,- հարց ուղղեց Վ. Օսկանյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գարիելյանն ասաց, որ համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է, սակայն դա տեղի է ունենում առանց աշխատատեղերի ստեղծման: Հայաստանում գոնե աշխատատեղեր ստեղծվում են, սակայն փոքր չափերով:
Հարցին, թե որքան կաճեն բյուջեի եկամուտներ, եթե տնտեսական աճը նախատեսված 4,2%-ի համեմատ կազմի 5,5% (նկատի ունենալով, որ հարկային եկամուտների հավելաճը նախատեսվել է 101 մլրդ դրամի չափով), ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ 2012 անվանական ՀՆԱ-ի շեղումը 2011 թ. անվանական ՀՆԱ-ից մեծ չի լինի, հետեւաբար՝ բյուջետային եկամուտների հավաքագրման մեծ տատանումներ չեն սպասվում:




























