Նավթի գները երեքշաբթի առավոտյան բարձրանում են նախորդ օրվա աճից հետո, որը պայմանավորված էր Մերձավոր Արևելքի հակամարտության շուտափույթ ավարտի վերաբերյալ կասկածներով։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 2,04 դոլարով (1,94%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 107,32 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել էր 0,96 դոլարով (0,9%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 105,28 դոլարի։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,65 դոլարով (1,78%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 94,25 դոլարի։ Նախորդ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի գինն աճել էր 0,19 դոլարով (0,2%)՝ հասնելով 92,6 դոլարի։