Սննդային թունավորումով «Եղեգնաձորի» բ/կ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 17-ամյա Նորիկ Արամյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է այսօր` սեպտեմբերի 12-ին, ժամը 18.47-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























