Հալեպում կրակոցից կրկին հայ է զոհվել: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ զոհվել է հայազգի Ժորժ Թոփալակյանը։

Հիշեցնենք, երեկ ուշ երեկոյան Հալեպի օդանավակայանի ճանապարհին ապստամբների կրակոցներից զոհվել է 4, վիրավորվել՝ 11 սիրիահայ:

Այդպիսով, Սիրիայում բախումների հետեւանքով այսօրվա դրությամբ առնվազն երկու տասնյակ հայեր են զոհվել։