Սեպտեմբերի 14-ին, տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն մի քանի վարույթների արդյունքները:
ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնաժողովը սպառողների բողոքների հիման վրա, ուսումնասիրել է խանութների կողմից լայնորեն կիրառվող զեղչային քաղաքականությունը: Ըստ բացահայտումների, զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաեւ գովազդային շուկան: Հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ, մասնավորապես այնպիսի որակումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին եւ որոշակի խոչընդոտ հանդիսանալ միեւնույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների համար:





























