Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր`սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին հերթական գործադիրի նիստն է հրավիրելու, որը վարելու է Հայաստանի եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, նիստի օրակարգում ընդգրկված է ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի անփոփման եւ ներկուսակցական հարցեր: