Սեպտեմբերի 13-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է բանակային բնագիծ եւ ծանոթացել կատարվող ինժեներական աշխատանքներին: Հիմնականում գոհունակություն հայտնելով արդեն կատարված աշխատանքների վերաբերյալ, բանակի հրամանատարը որոշ թերությունների վերացման համար տվել է անհրաժեշտ ցուցումներ:

ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնում են, որ նույն օրը պաշտպանության բանակի հրամանատարը բանակի վարչության սպայակազմի հետ անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ բանակային արդի խնդիրների վերաբերյալ պատասխանատուներին  տվել է համատասխան ցուցումներ եւ հրահանգներ: