«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունից անցած շաբաթվա ընթացքում գողացվել է ստորգետնյա հանքի խոշոր հորատամեքենայի մուրճը, հայտնում է «Հետքը»:

«Մենք խստագույնս դատապարտում ենք «Դինո Գոլդ»-ում տեղի ունեցող սարքավորումների եւ գույքի շարունակական բնութ կրող գողությունները, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն մեր աշխատակիցների եւ անվտանգ արտադրության վրա, այլ նաեւ մեծապես ազդում են համայնքի եւ «Դինո Գոլդ»-ի ղեկավարության կողմից ապագայում ընդունվելիք որոշումների վրա: Այս սարքավորումը բավականին թանկարժեք է: Եթե որեւէ մեկը սույն գողության վերաբերյալ ունի որեւէ տեղեկություն կամ կարող է աջակցել ԴԳՄՔ-ի ղեկավարությանը` գտնելու վերոնշյալ մուրճը, ապա խնդրում ենք անհապաղ կապ հաստատել մեզ հետ»,- ասել են ընկերությունից: