Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 52-ամյա Վլադիմիր Ավագիմյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նա հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք:

Վ. Ավագիմյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: