Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ին, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի տարածքից բերման են ենթարկել 39-ամյա Վահրամ Ա.-ին, որի բաճկոնի եւ տաբատի գրպաններից հայտնաբերվել է 53,9 գ կանեփանման զանգված: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Վահրամ Ա.-ն հայտնել է, որ կանեփանման զանգվածը ձեռք է բերել Վարդենիս գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհի եզրին աճած կանեփի թփերից՝ իր ընկեր Սուրենին հյուրասիրելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրենի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է տոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություն:





























