Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ եւ 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 37-ամյա Գեւորգ Մարգարյանը: Գողոնն առգրավված է: Գ. Մարգարյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























