Երեւանի Սասունցի Դավիթ փողոցի նրբանցքի թիվ 41 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 15-ին, ժամը 16.05-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ հատուկ մասնագետը: Հատուկ մասնագետի կողմից ուսումնասիրվել է տարածքը, հայտնաբերվել է պոլոզ տեսակի օձ, որին տեղափոխել են անվտանգ տարածք:
Տեղադրություն



























