Արագած լեռան հարավային գագաթից Հ. Ստեփանյանը գլորվել է եւ չի կարողանում ինքնուրույն շարժվել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 15-ին ժամը 16.06-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները տուժածին պատգարակով իջեցնում են լեռան գագաթից: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: