Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ կյանքի 75–րդ տարում մահացել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդուարդ Խոջայանը։

Էդուարդ Խոջայանը ծնվել է 1938թ. Երևանում։  1968-ից աշխատանքի է անցել ԽՍՀՄ ԱԳՆ համակարգում, որտեղ մինչև 1986թ. զբաղեցրել է կցորդի, երրորդ քարտուղարի, փոխհյուպատոսի, առաջին քարտուղարի, խորհրդականի պաշտոններ։ Բացի ԱԳՆ կենտրոնական ապարատից, Էդուարդ Խոջայանը երկար տարիներ աշխատել է նաև Լիբանանում և Ֆրանսիայում ԽՍՀՄ դիվանագիտական ներկայացուցչություններում:

1992-ից Էդուարդ Խոջոյանն աշխատանքի է անցել ՀՀ ԱԳՆ համակարգում։  1999-2004թթ. նշանակվել է ՀՀ դեսպան Իսպանիայում և Պորտուգալիայում։ 2005-2006թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության պետ, իսկ 2006-2007թթ.՝ ԱԺ նախագահի խորհրդական։ 2006-ից Էդուարդ Խոջոյանը Իսպանիայի Թագավորության պատվո հյուպատոսն էր Հայաստանում։ Էդուարդ Խոջոյանը 2009-ին Իսպանիայի թագավորի կողմից  պարգևատրվել է Իզաբելա Կաթոլիկի պարգևի սպայական խաչով։ Իզաբելա Կաթոլիկի պարգևի ասպետ էր։

Էդուարդ Խոջայանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ք. Երեւան Զառոբյան 10/2 հասցեում, հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 17-ին ժամը՝ 15:00, նույն հասցեից: