Երեւանի Արցախի պողոտայի թիվ 59 շենքի մոտ այրվում է ավտոմեքենա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 15-ին ժամը 20.35-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Արցախի պողոտայի թիվ 37 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.49-ին, մարվել` 20.51-ին: Մասամբ այրվել է »Մոնա» տաքսի ծառայությանը պատկանող «Կիա» մակնիշի Լ 1384 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Տեղադրություն




























