Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 2-րդ շենքի 15-րդ բնակարանի  բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Այս մասին ահազանգը Սրտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 15-ին ժամը 19.33-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Խոհանոցում հայտնաբերվել է 64-ամյա  Վ. Մուրադյանի դին: