2009թ. համայնքները 3,5 միլիարդով ավելի գույքահարկ եւ հողահարկ են վճարել, քան 2008թ., հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
«Այնուամենայնիվ, եւ գոհ չեմ իրավիճակից, քանի որ այդ ոլորտում դեռ շատ թաքցված ռեզերվներ կան»,- նկատեց Ա.Գեւորգյանը: Նրա խոսքով, դեռ շատ բան կա, որ կարելիէ հարկել: Օրինակ, զվարճանքի համար նախատեսված ցանկացած շարժվող սեփականություն. սկուտերներ, զբոսանավեր, եւ կյանքի այլ շքեղություններ: Ցանկացած դեպքում, տեղական բյուջեներում հարաբերականորեն լավ հարկահավաքությունը թույլ է տվել ծածկել աշխատավարձերի գծով պարտքերի մի մասը, որ կային դեռ 1996թ.-ից: Ներկայումս դրանք հաջողվել է 2,3 միլիարդից իջեցնել 866 մլն-ի: Նախարարը նշել է նաեւ, որ տեղական մարմինների բյուջեների մուտքերի մեջ հարկերի դերը միջինը կազմում է 42 տոկոս: Մնացածը բաժին է ընկնում պետբյուջեի հատկացումներին: «Դա պայմանավորված է նրանով, որ հարկերը փոքր են: Երեւանի կենտրոնում 1000 քմ հողի համար սեփականատերը տարեկան 25 հազար դրամ է վճարում: Հարկերի չափը չի աճել 1994թ.-ից, երբ դրանք մտցվել են: Բայց մենք դեռ չենք ուզում դրանք ավելացնել, որ չմեծանա սոցիալական լարվածությունը»,- նշել է Գեւորգյանը:
Նա նշել է նաեւ, որ նախարարությունը մտադիր է գնահատել տեղական վարչակազմերի եւ նրանց ղեկավարների աշխատանքը: Դրա համար գնահատման հատուկ մեթոդ է մշակվել: «Կարող եմ ասել, որ դեռ մարզերից եւ ոչ մեկի ղեկավարն իր աշխատանքի համար անբավարար չի ստացել: Սակայն արդյունքները մենք ավելի մանրամասն կամփոփենք փետրվարին»,- ասել է փոխվարչապետը:



























