Թիվ 10 ընտրատարածքում ընտրողների նվազ մասնակցությունը ցույց տվեց, որ Հայ ազգայի կոնգրեսի վարկանիշը ընկել է։ Հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Վերջինիս խոսքով, Կենտրոն թաղամասը քաղաքի ամենաթեժ տեղերից է եւ միշտ էլ աչքի է ընկել ընտրողների ակտիվ մասնակցությամբ ու Նիկոլ Փաշինյանի պարտությունն այդ ընտրատարածքում ցույց տվեց, որ ընդդիմության վարկանիշը ընկել է հատկապես Կենտրոն թաղամասում։
Շարմազանովը նաեւ հավելեց, որ Հանրապետական կուսակցությունը որեւէ հետաքրքվածություն չի ունեցել թիվ 10 ընտրատարածքում եւ ընտրությունների ընթացքին հետեւել է զլմ-ներով։
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցան պատգամավորի լրացուցիչ ընտրություններ, որտեղ պատգամավորական մանդատի համար պայքարում էին ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Ազգային միաբանություն" կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։
Ընտրությունների ժամանակ ծեծի էին ենթարկել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանին եւ բռնություններ գործադրել լրագրողների նկատմամբ:




























